Գին 3.000 դր. |
Զեղչ 50% |
Խնայում 1.500 դր. |
Գինը ակցիայի շրջանակներում`
Պոնիներով զբոսանք - 3.000դր. 1.500դր.
«Պոնի Ակումբ»-ը ողջունում է իր 2 հյուրերին` շոտլանդական պոնիներ Միկկիին և Պրինցեսսային: Մենք անվտանգ և մեղմ եղանակով Ձեր երեխաներին կներկայացնենք նաև պոնիներով ձիավարությունը: Մեր փորձառու անձնակազմը և լավ վարժեցված պոնիները պատրաստ են օգնելու Ձեզ վայելել զվարճանքով լեցուն օրեր և ծանոթանալ պոնիների հետ Հ.Հ.Ձ.Կ.-ում: Հետևե՛ք թե ինչպես է Ձեր երեխան մտերմանում իր առաջին պոնիի հետ:
Աշխատանքային ժամերը`
Երեքշաբթիից - Կիրակի 08:00 – 12:00 և 14:00 – 20:00
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել
«Հովիկ Հայրապետյանի» անվան ձիասպորտի կենտրոն:
Կարող եք լիցքավորել Ձեր անձնական հաշիվը SalesBoom քարտերով, որոնք վաճառվում են Հայփոստի մասնաճյուղերում:
Կուպոններ կարող եք ձեռք բերել նաև (055) 41 22 64 հեռախոսահամարով (զանգահարել մինչև 18:00):
ք. Երևան Չարբախ, Շիրակի 39 |
Հովիկ Հայրապետյանի Ձիասպորտի Կենտրոնը հիմնադրվել է 2001թ-ին: Այն գտնվում է Երևան քաղաքում: Ունի 40 հեկտար տարածք և համարվում է ամենամեծ կենտրոնը ՀՀ տարածքում: Ձիասպորտի կենտրոնն ունի 1800մ երկարությամբ վազքուղի, 6 մարզադաշտ` 3 ավազի, 2 կանաչ և 1 փակ դաշտ: Հայաստանի Ձիասպորտի Ֆեդերացիայի գրեթե բոլոր մրցումները անց են կացվում Հ.Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոնում: Կենտրոնի ձիերը մոտ 30-ն են, որոնք զտարյուն անգլիական, գերմանական, ուկրաինական, անգլոարաբական և արաբական ցեղախմբերի են: Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոնում կատարվում են նաև անհատական և խմբակային դասընթացներ ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար: Դուք կարող եք նաև Ձեր ժամանակն անցկացնել մեր կենտրոնի բարձրակարգ Ժոկեյ սրճարան-ռեստորանում, միաժամանակ հետևելով Ձեր ընկերների ձիավարությանը: Ընդ որում մեզ մոտ գործում է նաև Wi-Fi ինտերնետային կապ: